Ո՛Չ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ
ՎԱՎԵՐԱՑՄԱՆԸ
ՍՏՈՐԱԳՐԵԼ Տարածել

3,465 Supporters

1,535 needed to reach 5,000

Վերջին ստորագրողներ

AstghikVladik AvagyanShs ShirshShushanLusine BonfieldDavid PetrosyanLena AghajanyanDavid PetrosyanHaykHayk ShirinyanLusineVladimirGohar VardumyanLia SalnazaryanAram
ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎՏԱՆԳՆԵՐԸ

11.05.2011թ․ Ստամբուլ քաղաքում ստորագրված Եվրոպայի խորհրդի կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի կոնվենցիան պարունակում է հետևյալ վտանգները՝
          (1) Ստամբուլյան կոնվենցիայում (օրինակ՝ 4-րդ հոդված 3-րդ մաս)
օգտագործվող որոշ հասկացություններ (գենդերային պատկանելություն, սեռական
կողմնորոշում, գենդերային ինքնություն) հիմք են տալիս պնդելու, որ արական և
իգական սեռերից բացի կարող է լինել նաև այլ՝ սոցիալական սեռ․
         (2) Ստամբուլյան կոնվենցիան (12-րդ հոդվածի 1-ին մաս) պարտադրում է
պետություններին արմատախիլ անել այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են օրինակ՝ կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա․
          (3) Ստամբուլյան կոնվենցիան (հոդված 14) պարտավորեցնում է այն
վավերացրած պետություններին կրթական բոլոր մակարդակներում իրականացնել «պրոպագանդա»՝ պաշտոնական ուսումնական ծրագրերում ընդգրկելով «կարծրատիպերից զերծ գենդերային դեր» թեմայով ուսումնական նյութեր:
    Այս վտանգները հաստատվում են նաև՝
Ստամբուլյան կոնվենցիայի բացատրական զեկույցով, որի 53-րդ կետը սահմանում է՝ «…Նույն ձևով ընտանեկան բռնության ենթարկված գեյերը, լեսբուհիները և բիսեքսուալները իրենց սեռական կողմնորոշման պատճառով հաճախ չեն օգտվում աջակցման ծառայություններից: Այս խմբի անձինք կարող են նույնպես խտրականության ենթարկվել իրենց գենդերային կողմնորոշման հիմքով, ինչը նշանակում է, որ այն գենդերը, որի հետ նրանք իրենց նույնացնում են, չի համապատասխանում ծննդյան փաստով նրանց կենսաբանական սեռի հետ: Սա ներառում է այնպիսի կատեգորիաներ, ինչպիսիք են տրանսգենդերը, տրանսֆիստիտը կամ տրանսեքսուալ և այլ անձը, որը չի համապատասխանում հասարակության կողմից «կին» և «տղամարդ» կատեգորիաներին ներկայացվող պահանջներին»:

Բուլղարիայի սահմանադրական դատարանի 27.07.2018թ. (3/2018) որոշմամբ, որի համաձայն ստամբուլյան կոնվենցիան ըստ էության տղամարդ և կին կենսաբանական սեռերից տարբերվող սոցիալական նոր սեռ է սահմանում:
************************************************************************************
Դեմ լինելով որևէ տեսակի բռնությանը և մտահոգված լինելով, որ ստամբուլյան կոնվենցիան իր մեջ պարունակող վիճելի հասկացություններով իրականում չի ծառայելու բռնությունների կանխարգելման նպատակին, այլ վտանգելու է մեր
ազգային ինքնությունը,

ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ՝
– ՄԵՐԺԵԼ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ:

Ստորագրել !

Ստորագրահավաքն ուղղված է`

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

Օգնեք տարածել ստորագրահավաքը և տեղեկացրեք Ձեր ծանոթներին