ՊՆԴՈՒՄԸ՝ Ստամբուլյան կոնվենցիայի կողմնակիցները, այդ թվում՝ պաշտոնատար անձինք, պնդում են, որ Ստամբուլյան կոնվենցիայում ԼԳԲՏ անձանց մասին որևէ խոսք չկա:
ՀԱԿԱՓԱՍՏԱՐԿԸ՝ Այս փաստարկը հիմնավոր չէ, հետևյալ պատճառաբանությամբ․
Ստամբուլյան կոնվենցիան պաշտպանում է 2 խումբ անձանց:
1-ԻՆ ԽՄԲԻ ներքո գտնվում են իգական սեռի ներկայացուցիչները (կանայք և մինչև 18 տարեկան աղջիկները) (Տես՝ կոնվենցիայի 3-րդ հոդվածի «ա» և «զ» կետերը):
2-ՐԴ ԽՄԲԻ տակ գտնվում են «ընտանեկան բռնության» ենթարկված անձինք, որոնց համար կոնվենցիան միայն 4 ենթախումբ է սահմանել՝
ա) ընտանիքի ներսում,
բ) ընտանեկան միավորի ներսում,
գ) նախկին կամ ներկա ամուսինների միջև,
դ) զուգընկերների միջև:
(Տես՝ կոնվենցիայի 3-րդ հոդվածի «բ» և «ե» կետերը):
Կոնվենցիայի պաշտոնական բացատրական զեկույցի 45-րդ կետում նշվել է, որ ընտանեկան բռնության զոհերը կարող են լինել տղամարդիկ, կանայք և երեխաները:
Կոնվենցիայի կիրառման խտրականությունն արգելող կանոնում օգտագործվել է ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ և ՍԵՌԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ հասկացությունները (Տես՝ 4-րդ հոդված):
Կոնվենցիայի բացատրական զեկույցի 53-րդ կետը սահմանում է՝ «…Նույն ձևով ընտանեկան բռնության ենթարկված գեյերը, լեսբուհիները և բիսեքսուալները իրենց սեռական կողմնորոշման պատճառով հաճախ չեն օգտվում աջակցման ծառայություններից: Այս խմբի անձինք կարող են նույնպես խտրականության ենթարկվել իրենց գենդերային կողմնորոշման հիմքով, ինչը նշանակում է, որ այն գենդերը, որի հետ նրանք իրենց նույնացնում են, չի համապատասխանում ծննդյան փաստով նրանց կենսաբանական սեռի հետ: Սա ներառում է այնպիսի կատեգորիաներ, ինչպիսիք են տրանսգենդերը, տրանսֆիստիտը կամ տրանսեքսուալ և այլ անձը, որը չի համապատասխանում հասարակության կողմից «կին» և «տղամարդ» կատեգորիաներին ներկայացվող պահանջներին»:
Ստացվում է, որ ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձինք Ստամբուլյան կոնվենցիայի իմաստով կարող են համարվել ընտանեկան բռնության զոհեր:
Բացատրական զեկույցում ուղիղ գրված է ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԼԳԲՏ-ները: Այստեղ տրամաբանական հարց է ծագում ԼԳԲՏ անձանց կոնվենցիան 4 ենթախմբերից որի մեջ է տեսնում՝ ա) ընտանիքի, բ) ընտանեկան միավորի, գ) նախկին կամ ներկա ամուսինների, թե՝ դ) զուգընկերների:
Կոնվենցիայի 3-րդ հոդվածի «բ» կետին (ընտանեկան բռնություն) վերաբերող բացատրական զեկույցի 41-րդ կետի համաձայն՝ «Հոդված 3 (բ) տալիս է ընտանեկան բռնության սահմանումը, որը վերաբերում է ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բռնությանը ընտանիքի կամ ընտանեկան միավորի անդամների միջև անկախ կենսաբանական կամ իրավաբանական ընտանեկան կապերից:»: Սա նշանակում է, որ կոնվենցիան «ընտանեկան բռնության» զոհերի մեջ տեսնում է ոչ միայն ամուսինների և ընտանիքի տարբեր սերունդների անդամների (օրինակ՝ պապիկ, հայր, որդի), այլ նաև՝ կենսաբանական կամ իրավաբանական ընտանեկան կապ չունեցող անձանց:
ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ՝ Այստեղից հետևություն, որ կոնվենցիան ԼԳԲՏ անձանց «ընտանեկան» հասկացության մեջ է տեսնում և նրանց նկատմամբ բռնությունը համարում է ընտանեկան բռնություն:
Հ․Գ․ Բոլոր անձինք պետք է պաշտպանված լինեն բռնությունից, սակայն մտահոգիչ է, երբ մեր Սահմանադրությամբ նախատեսված ընտանիք հասկացությունից տարբերվող «միավորը կամ զուգընկերությունը» նույնացվում է ընտանիքին:
3 Comments
Ոչ Ստամբուլյան կոնվենցիային
Ոչ Ստամբուլյան կոնվենցիային
Ստամբուլյան կոնվենցիային ՈՉ