ՊԱՏԱՍԽԱՆ՝ ՈՉ, վիճելի հասկացությունների մասով վերապահումով Ստամբուլյան կոնվենցին վավերացնել հնարավոր չէ, քանի որ Ստամբուլյան կոնվենցիայի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սույն Կոնվենցիայի որևէ դրույթի մասով որեւէ վերապահում չի կարող արվել՝ բացառությամբ 2-րդ և 3-րդ պարբերություններով նախատեսված դեպքերի:
Նշված պարբերություններով վերապահում թույլատրում է միայն կոնվենցիայի 30-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ, 33-րդ, 34-րդ հոդվածներով, 44-րդ հոդվածի 1 (ե), 3-րդ և 4-րդ պարբերություններով, 55-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ՝ 35-րդ հոդվածի համաձայն սահմանված ոչ մեծ ծանրության իրավախախտումների առնչությամբ, 58-րդ հոդվածով՝ 37-րդ, 38-րդ, 39-րդ հոդվածների առնչությամբ, 59-րդ հոդվածով:
Մտահոգություն առաջացնող կոնվենցիայի հոդվածների վերապահում չի թույլատրվում:
Հ․Գ․ Ի դեպ Բուլղարիայի սահմանադրական դատարանը Ստամբուլյան կոնվենցիան է համարել սահմանադրությանը չհամապատասխանող և ոչ թե դրա կոնկրետ նորմը՝ նույն վերապահման բացակայության պատճառով: